Ձեռնարկություններ

Mikshin1

Առաջատար կառուցապատող

«Միկշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին որպես շինարարական ընկերություն։ Նույն թվականին պրոդուկտիվ աշխատանքի շնորհիվ սկսել է իր գործունեությունը փայտի և կահույքի արտադրության ոլորտում, ինչպես նաև սկսել է մետաղական պատուհանների և դռների արտադրությունը։

Երազ բնակելի թաղամաս

Մենք ստեղծում ենք միջավայր ապրելու, աշխատելու և լիարժեք հանգստի համար: Մենք կառուցում ենք թաղամաս, որտեղ յուրաքանչյուր մանրուք կոչված է դարձնելու մեր առօրյան առավել հարմարավետ: Ընդարձակ կանաչապատ տարածքներ, մանկական և սպորտային խաղահրապարակներ, ջրավազաններ և շատրվաններ, հստակ կազմակերպված վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղեր, բիզնես կենտրոններ:

Բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր

«Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ը ամբողջ տարին գործող լեռնային հանգստավայր է Ապարանի տարածաշրջանում՝ Արագած լեռան արևելյան լանջերին: Բարձրորակ լեռնադահուկային հանգստավայր ստեղծելու համար հետազոտական և նախագծային աշխատանքները սկսվել են դեռևս 2016 թվականին։

Համաշխարհային կենտրոնացված հսկողության և մոնիտորինգի համակարգեր

«Լոկատոր» ընկերությունը զբաղվում է կենտրոնացված վերահսկման և կառավարման համակարգերի զարգացմամբ, արտադրությամբ և ներդրմամբ ՏՏ ճարտարագիտության ոլորտում։

Գործող հիմնադրամ Հայաստանում

«Երազ» բարեգործական հիմնադրամը Հայաստանում գործող միակ հիմնադրամն է, որն իր ստեղծման առաջին իսկ օրվանից, առանց գործունեության ընդհատման, զբաղվում է մանկական շաքարային դիաբետի հիմնախնդիրներով:

Ոճ և ներդաշնակություն

Եթե ձեր բնակարանը կահավորելու համար ընտրել եք Angels’ Home կահույք-սրահը, ապա արդեն գիտեք, թե ինչ է նշանակում ոճ և ներդաշնակություն։

Այնտեղ, ուր երազանքներն իրականանում են

Պատկերացրու մի տեղ, ուր կարող ես վայելել բնության շունչը, ուր անվտանգ է ու ապահով։ Ուր գործում է ամենամեծ բացօթյա բատուտը, հրաձգարան, բացօթյա և փակ սրճարաններ, ռեստորան, ատրակցիոններ և ժամանցի այլ տաղավարներ։

Վայր, որտեղ օդում կախարդանքն է

Պատկերացրու մի տեղ, ուր միշտ հեքիաթային տոն է, ուր երազանքներն իրականանում են, ուր միայն բարձր տրամադրություն է ու հանդիպումներ հրաշքի հետ։ Պատկերացրու մի տեղ, ուր բնակվում ու երեխաների երազանքներն է իրականացնում Սանտա Կլաուսը, իսկ Միսիս Կլաուսը պատրաստում է անմահական թխվածքաբլիթներ։

Լավագույն պահերը սկիզբ են առնում «Երազ»-ից

Հինգ տարի առաջ գաղափար ծնվեց բոլորին արդեն հարազատ դարձած «Երազ» այգում ստեղծել տաքուկ վայր՝ այցելուների կյանքի կարևորագույն պահերը միասին հավերժացնելու համար: Համատեղ կյանքի հեքիաթային սկիզբը, ընկերների ջերմ խոսքերը, ծննդյան ամենատաք շնորհավորանքներն ու հավերժություն դարձած պահերը…այն անփոխարինելի էմոցիաները, որ կիսում ենք միասին՝ արթուն «Երազ»-ում։

Հարմարավետ ինտերիեր՝ դիզայնի յուրահատուկ տարրերով

«Երազ Պրոջեքթս»-ի «Գրադարան» սրճարան հնարավոր չէ այցելել ընդամենը մեկ անգամ, քանի որ առաջին անգամ ուղղակի պետք է ուսումնասիրել յուրահատուկ ինտերիերը, որն ամբողջացնում են առանձին դետալները։ Երկրորդ անգամ փորձում ես ամենահամեղ ուտեստները… դե իսկ երրորդ ու մնացած անգամներն ուղղակի գալիս քո ամենասիրելին։