«Սոմնիում» ընկերության մասին
Ընկերությունների խմբի զարգացման տրամաբանության հիմքում շախմատն է։ Ռազմավարությունը հստակ է ինչպես շախմատում.
սկզբից զարգացնել եւ ճիշտ դիրքավորել ծանր եւ թեթեւ խաղաքարերը, որոնք ընկերության հենասյուն դարձած ղեկավարներն են, այնուհետեւ միմյանց հետ տրամաբանորեն փոխկապակցված, մտացված քայլերով առաջ տանել զինվորներին՝ աշխատակիցներին եւ միասին տոնել բազում հաղթանակներ։
«Մեկը բոլորի համար, բոլորը մեկի» սկզբունքով յուրաքանչյուրը պատրաստ է ընդունել թիմակցի առջեւ ծառացած խնդիրն ու համատեղ ուժերով լուծել այն։
Ձեռնարկություն
Ոլորտ
Աշխատակից
Տարի ոլորտում
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Կարիերայի աճի և զարգացման հնարավություն
Հատկանշական է նաեւ, որ ինչպես շախմատի յուրաքանչյուր զինվոր ունի հնարավորություն դառնալու ծանր կամ թեթեւ խաղաքար, «Սոմնիում»-ում եւս բոլոր աշխատակիցներն ունեն զարգացման հեռանկար, ինչի մասին կվկայեն ընկերությունների խմբի ղեկավարների գրանցած հաջողության պատմությունները։
Մեր
առաքելությունը.
Ստեղծել օրինակելի բիզնես մոդել, որի կիրառումը կնպաստի երկրի ռազմավարական տարբեր ոլորտների զարգացմանը։
Մեր
տեսլականը.
Տեղական շուկայում դառնալ ճանաչելի եւ օրինակելի բիզնես մոդելով գործող ընկերություն, որն իր ռազմավարական նախագծերով Հայաստանը ճանաչելի է դարձնում նաեւ միջազգային շուկաներում։