«Սոմնիում»-ն ընկերությունների խումբ է, որն իր հովանու ներքո ունի ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 11 ձեռնարկություն։

Ընկերությունների խմբի զարգացման տրամաբանության հիմքում շախմատն է։ Ռազմավարությունը հստակ է ինչպես շախմատում. սկզբից զարգացնել եւ ճիշտ դիրքավորել ծանր եւ թեթեւ խաղաքարերը, որոնք ընկերության հենասյուն դարձած ղեկավարներն են, այնուհետեւ միմյանց հետ տրամաբանորեն փոխկապակցված, մտացված քայլերով առաջ տանել զինվորներին՝ աշխատակիցներին, եւ միասին տոնել բազում հաղթանակներ։

Բարձրից բարձր

Մեր առաքելությունն է ստեղծել օրինակելի բիզնես մոդել, որի կիրառումը կնպաստի երկրի ռազմավարական տարբեր ոլորտների զարգացմանը։

Մեր տեսլականն է տեղական շուկայում դառնալ ճանաչելի եւ օրինակելի բիզնես մոդելով գործող ընկերություն, որն իր ռազմավարական նախագծերով Հայաստանը ճանաչելի է դարձնում նաեւ միջազգային շուկաներում։

Գործունեության ոլորտներ

Շինարարություն և անշարժ գույք

«Միկշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին որպես շինարարական ընկերություն։ «Երազ» բնակելի թաղամասի շինարարությունն ամբողջությամբ իրականացնում է «Միկշին» ՍՊԸ-ն։

ՏՏ և նորարարություն

«Լոկատոր» ընկերությունը զբաղվում է կենտրոնացված վերահսկման և կառավարման համակարգերի զարգացմամբ, արտադրությամբ և ներդրմամբ ՏՏ ճարտարագիտության ոլորտում։

Լեռնային հանգստի գոտի

«Մայլեռ Մաունթին
Ռեզորթ»-ը ամբողջ տարին գործող լեռնային հանգստավայր է Ապարանի տարածաշրջանում՝ Արագած լեռան արևելյան լանջերին:

HoReCa

«Երազ Պրոջեքթս»-ը ներկայացնում է մի քանի գունեղ և հարմարավետ անկյուն, որտեղ կարող եք անցկացնել հաճելի երեկո և վայելել համեղ ուտեստներ մեր ճաշացանկից:

Բարեգործություն

«Երազ» բարեգործական հիմնադրամը Հայաստանում գործող միակ հիմնադրամն է, որն իր ստեղծման առաջին իսկ օրվանից, առանց գործունեության ընդհատման, զբաղվում է մանկական շաքարային դիաբետի հիմնախնդիրներով:

Զվարճանքների թեմատիկ այգի

«Երազ» այգին ստեղծված է ուրախություն և ժպիտներ պարգևելու համար: Պատկերացրու մի տեղ, ուր օդը լցված է սիրով։ Ուր կարող ես զբոսնել հեքիաթային լույսերի տակ, նավարկել լճում, համեղ սնվել կամ պիկնիկ անել։

Ձեռնարկություններ

Mikshin1

Առաջատար Կառուցապատող

«Միկշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին որպես շինարարական ընկերություն։ Նույն թվականին պրոդուկտիվ աշխատանքի շնորհիվ սկսել է իր գործունեությունը փայտի և կահույքի արտադրության ոլորտում, ինչպես նաև սկսել է մետաղական պատուհանների և դռների արտադրությունը։

Երազ բնակելի թաղամաս

Մենք ստեղծում ենք միջավայր ապրելու, աշխատելու և լիարժեք հանգստի համար: Մենք կառուցում ենք թաղամաս, որտեղ յուրաքանչյուր մանրուք կոչված է դարձնելու մեր առօրյան առավել հարմարավետ: Ընդարձակ կանաչապատ տարածքներ, մանկական և սպորտային խաղահրապարակներ, ջրավազաններ և շատրվաններ, հստակ կազմակերպված վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղեր, բիզնես կենտրոններ:

Բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր

«Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ը ամբողջ տարին գործող լեռնային հանգստավայր է Ապարանի տարածաշրջանում՝ Արագած լեռան արևելյան լանջերին: Բարձրորակ լեռնադահուկային հանգստավայր ստեղծելու համար հետազոտական և նախագծային աշխատանքները սկսվել են դեռևս 2016 թվականին։

Անժելա Պետրոսյան

Տիգրան Հարությունյան

«Սոմնիում» ընկերությունների խմբի հիմնադիրներ

Տիգրան Հարությունյան

Անժելա Պետրոսյան

«Սոմնիում» ընկերությունների խմբի հիմնադիրներ

Let the Numbers Speak

Happy Clients
0 +
Successful Projects
0
Experts & Advisors
0 +